Մեր Մասին

  • Կազմակերպության առաքելությունն է․ <<Համախմբել բոլորին՝ յուրաքանչյուրիս և ընդհանուր խնդիրների լուծման շուրջ։>>
  • Առաքելության իրականացման ճանապարհին կազմակերպությունը իրականացրել է համայնքային, սոցիալական, երիտասարդական, կրթական, մշակութային, բնապահպանական և այլ ծրագրեր՝ շեշտադրելով կրթությամբ զարգացման և յուրաքանչյուր ոլորտում համապատասխան մշակույթի ձևավորման կարևորությունը։
  • Հիմնադրման օրվանից (13․02․2003 թ․) կազմակերպությունն աշխատել է ամենատարբեր շահառու խմբերի (թոշակառուներ, դպրոպականներ, սկսնակ գործարարներ, գործազուրկներ և այլն) հետ, բայց հիմնական շահառուները երիտասարդներն են։
  • Մինչև 2014 թ․ կազմակերպությունում գործել են <<Պատանի գրքասեր>>, <<Կրտսեր հայորդաց>>, <<Պատանի լրագրող>>, <<Բնապահպան>>, <<Երկրորդ կյանք իրերին>> դասարանները, ինչպես նաև բանավեճի և սոցիալական աշխատանքի ակումբները։ Ձևավորվել են այնպիսի ավանդույթներ, ինչպես, օրինակ ուխտագնացությունները, ծառատունկները, արշավները, լեռնագնացությունները և այլն։
  • 2009 թ-ից սկսած կազմակաերպությունը լույս է ընծայում <<Թռիչք>> թերթը։